Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից
Sun, 15 Nov 2026 15:15:23 +0400

Քրիստոֆեր Նոլանն հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել կինոգործիչներին արհեստական բանականության ստեղծած ռիսկերից։ Դա, ըստ աշխարհահռչակ ռեժիսորի, ոչ միայն մասնագիտացված արհմիությունների, այլ նաեւ՝ հոլիվուդյան ստուդիաների խնդիրն է։ Այս մասին նա խոսել է Ամերիկյան ռեժիսորների Գիլդայի կողմից կազմակերպած քննարկման ժամանակ, ինչպես հայտնում է TheWrap պարբերականը։ Նոլանը նկատել է, որ արհմիություններն ու գործատուները արդեն իսկ պետք է դիտարկեն աշխատանքային համագործակցության պայմանագրերում արտադրական պրոցեսներում ԱԲ կիրառության սահմանափակումներ սահմանող դրույթների կիրառումը։ Ընդ որում, Նոլանը կարեւորել է նաեւ իրավատերերի կողմից պատասխանատու վերաբերմունքի որդեգրումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր