Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ

Tue, 17 Nov 2026 08:10:03 +0400


Չնայած Տիգրան Ավինյանն ու մտերիմները թիմին փորձում են համոզել, որ Ավինյանն անփոխարինելի է, եւ ռիսկային է լինելու 2028 թվականի ընտրություններին նրա փոխարեն այլ թեկնածու առաջադրելը, քանի որ համայնքային ողջ ապարատը նրա «տակ» է, եւ առանցքային կառույցներում էլ նրա մտերիմներն ու բարեկամներն են, որոնք, ինչքան էլ ՔՊ-ական լինեն, նույն եռանդով այլ թեկնածուի օգտին չեն աշխատի, սակայն ՔՊ-ում խուլ ընդվզում կա նրա թեկնածության հարցում, եւ փորձելու են Փաշինյանին համոզել, որ Ավինյանն ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետերից է՝ չարժե նրան առաջադրել։ Խնդիրը ոչ միայն Երեւանում տրանսպորտի, մաքրության, խցանումների եւ այլ ակնառու իրավիճակներն են, այլեւ, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։ ՔՊ-ականների այս խումբը վստահ է, որ Ավինյանն ամենաշատն է դավաճանել հեղափոխական արժեքներին, եւ սոլիդ երեւանցիներին դժվար է լինելու համոզել, որ նրան քվե տան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի

«Հրապարակ»․ Հավաքները շարունակվում են. ընդդիմությունն օրակարգ ունի Wed, 18 Nov 2026 08:05:59 +0400 Սամվել Կարապետյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով