Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել

Tue, 17 Nov 2026 12:23:59 +0400


Մոնղոլական պետության ղեկավար Ուխնաագին Խուրելսուխը հայտարարել է իր հրաժարականի մասին։

«Ինչպես բոլորդ գիտեք, վերջին մեկ ամսվա ընթացքում որոշակի հանցավոր խմբավորումներ անզգուշորեն հարձակվել են Մոնղոլիայի նախագահի պատվի և պաշտոնի վրա՝ վարկաբեկելով նրա հեղինակությունը։

Մոնղոլիայի նախագահը ներկայացնում է ժողովրդի միասնությունը՝ լինելով Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար և զինված ուժերի հրամանատար։ Նախագահի պատվի վրա հարձակումը ժողովրդի պատվի վրա հարձակում է։

Ինձ զրպարտել և վիրավորել են անհավանական և չափազանց լուրջ հանցագործության կապակցությամբ։ Ես որոշ ժամանակ լռել եմ՝ հետևելով իրավիճակին։ Սակայն, որպես պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ, որոշել եմ այսօր անել այս հայտարարությունը։

Բոլորը հավասար են օրենքի առջև։ Երեկ «Դեմոկրատական ​​կուսակցության» մի խումբ արտահայտեց իր դիրքորոշումը, որ Մոնղոլիայի նախագահը պետք է հրաժարական տա և հետաքննություն անցկացնի։ Ես համաձայն եմ դրա հետ», – մամուլի ասուլիսում հայտնել է Ուխնաագին Խուրելսուխը։

Նա վստահեցրել է, որ իր հեղինակությունը արատավորողները «պատասխանատվության կենթարկվեն» և իր «պատիվը կվերականգնվի»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չորս հագեցած տուրիստական ամիս

Չորս հագեցած տուրիստական ամիս Sat, 14 Nov 2026 14:45:11 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով