Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ

Հայտնի է՝ մասնակցելու՞ է G20-ի նիստին, թե՞ ոչ

Thu, 19 Nov 2026 13:50:25 +0400


Փաշինյանը դեկտեմբերի կեսերին կմեկնի ԱՄՆ՝ Մայամի, որտեղ կմասնակցի G20-ի շրջանակում նախատեսված նիստին։ Այս մասին վարչապետը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում։

Փաշինյանի խոսքով՝ «Մեծ քսանյակի» հանդիպմանը մասնակցելու հրավերն իր համար մեծ պատիվ է, և ինքը նախատեսում է անպայման ներկա գտնվել միջոցառմանը։

Վարչապետը նաև հայտնել է, որ հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ևս G20-ի անդամ պետություն է։

Անդրադառնալով այցի հետ կապված մյուս հարցերին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք դեռ քննարկման և նախապատրաստման փուլում են՝ ընդգծելով, որ իր մասնակցությունն արդեն որոշված է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում

«Հրապարակ». ՔՊ-ն փախչում է, «ուժեղները»՝ հետապնդում Tue, 20 Oct 2026 08:45:16 +0400 Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով