Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո

Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո

Sun, 22 Nov 2026 15:00:03 +0400


«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ անսպասելիորեն հեռացել է սրահից։ Պատճառը Պորտուգալիայի ազգային հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի ավարտի վերաբերյալ հարցն է եղել։

41-ամյա հարձակվողն ազգային ընտրանում ելույթներն ավարտելու մասին հայտարարել էր նոյեմբերի 5-ին և հրաժարվել հրաժեշտի հանդիպում անցկացնելուց։

«Սա Պորտուգալիայի հավաքականի առաջին միջազգային դադարն էր առանց Կրիշտիանու Ռոնալդուի։ Կցանկանայի՞ք որևէ բան ասել այս առիթով»,- հարցրել է լրագրողը։

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Որպես պորտուգալացի կասեմ միայն մեկ բան՝ ես ուզում եմ, որ Պորտուգալիան միշտ հաղթի։ Դրանից հետո ես ձեռքերս լվանում եմ և ոչինչ չեմ ասում»,- պատասխանել է Մոուրինյուն և հեռացել։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է եկել 2003 թվականից՝ անցկացրած 234 խաղում դառնալով 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ նա նվաճել է Եվրո-2016-ի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է պայթեցրել ռուսական նավը Լիբիայում․ վիրավորներ կան

Ո՞վ է պայթեցրել ռուսական նավը Լիբիայում․ վիրավորներ կան Sun, 22 Nov 2026 21:08:10 +0400 Արևելյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով