Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել

Մեկ ամսում ողջ մարզում արժանահիշատակ ոչինչ չի՞ եղել

Tue, 24 Nov 2026 22:45:43 +0400


Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Նորություններ» ենթաբաժնում վերջին լուրը տեղադրվել է մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 26-ին։ Այն ծանուցում է հոկտեմբերի 30-ին նշանակված Իջևան համայնքի ավագանու հերթական նիստի մասին։ Դրանից առաջ տեղադրված լուրը մարզպետի աշխատակազմի կայքում զետեղվել է հոկտեմբերի 12-ին, այն Բագրատաշեն գյուղում կայացած «Ձիթենու փառատոնի» մասին է։ Վերջին մեկ ամսում 118 հազար 300 բնակիչ, 5 քաղաք, 57 գյուղ ունեցող Տավուշի մարզում մի՞թե արժանահիշատակ ոչինչ չի եղել, որ մարզպետի աշխատակազմը հանրությանը տեղեկացներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից

300-ից ավելի ընտանիք հեռացել է Տավուշից Fri, 06 Nov 2026 21:15:01 +0400 2023թ․ աշնանը Տավուշի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով