«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Wed, 25 Nov 2026 08:15:29 +0400

Նախօրեին սահմանադրության նախագծի եւ ԹՐԻՓՓ-ի ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ընդունեցին Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին` գրեթե ողջ կազմով: Բացի այն, որ այդ հավաքով Փաշինյանը թերեւս ցանկանում էր Եվրոպայի աջակցությունն ի ցույց դնել եւ ստանալ սահմանադրության նոր տեքստի եւ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք կարեւոր այցից առաջ նա փորձում է եւս մեկ անգամ եվրոպական պետությունների տրամադրությունները ստուգել եւ հասկանալ, թե ինչ են առաջարկելու իրեն` որպես այլընտրանք, եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները վերջնականապես վատացնի եւ գնա կոշտ առճակատման: Թե ինչ են խոստացել, եւ մինչեւ ուր է հասնելու արեւմտյան աջակցությունը հակառուսական քաղաքականությանը, մեր աղբյուրները չեն հայտնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր