Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400


Պենտագոնի կողմից իրականացված ներքին աուդիտը բացահայտել է ամերիկյան ցամաքային զորքերում եղած թերացումները։ Մասնավորապես, ինչպես հայտնում է CNN-ը, եթե Չինաստանի հետ Թայվանի հարցով հակամարտություն սկսվի, ապա ամերիկյան զինուժը չի կարողանա ժամանակին իրականացնել զորքերի տեղափոխում Հավայան կղզիներից՝ դեպի հակամարտության պոտենցիալ գոտի։ Աուդիտը բացահայտել է բոլոր խնդիրները, որոնք կապված են ենթակառուցվածքների, սարքավորումների, պարտականությունների բաշխման, օպերատիվ կերպով զորքերի տեղափոխումը կազմակերպելու հարցում ունեցած պատասխանատվությունների հետ։ Աուդիտորները հատկապես մատնանշել են, որ բավարարա քանակությամբ լոգիստիկ սարքավորումներ չկան, եւ բացի այդ՝ անձնակազմն էլ համապատասխան պատրաստվածություն չունի։ Նշենք, որ բացահայտված խնդիրները ԱՄՆ համար չափազանց կարեւոր են, քանի որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում Հավայան կղզիներն ունեն ռազմավարական նշանակություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահաբեկչական խումբ են բացահայտել

Ահաբեկչական խումբ են բացահայտել Wed, 20 May 2026 21:00:59 +0400 Իրանի հատուկ ծառայությունները երկրի հարավ-արեւելքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով