Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Գյումրու ռուսական ռազմաբազայի հարցը
Fri, 27 Nov 2026 22:21:57 +0400

ՌԴ նախագահն ու Հայաստանի վարչապետն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իր զորքը դուրս բերել Հայաստանից, եթե Երեւանը նման խնդրանքով դիմի։ Փաշինյանը ավելի ուշ հայտարարել է, որ Երեւանը չի առարկի, եթե Մոսկվան նման որոշում կայացնի։ «Անխոս, քննարկվելու է նաեւ մեր բազայի հարցը։ Այն հանդիսանում է չափազանց կարեւոր բաղադրիչ ռեգիոնում կայունության եւ անվտանգության ապահովման համար։ Այստեղ իհարկե կարեւոր է ստանալ հայկական կողմի դիրքորոշումը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա մանրամասնել է, որ Փաշինյանի այցը Մոսկվա վաղուց էր ծրագրված եւ ռուսական կողմը պատրաստվում է դրան։ Քննարկվելու է նաեւ Հայաստանի ընտրության հարցը՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե գնալ դեպի ԵՄ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր