Երեքշաբթի , 5 Մարտի 2024

ՆԳՆ փոխնախարարը ՄԱԿ-ում գովազդել է սեփական գերատեսչությունը. ի՞նչ են հուշում մերկ փաստերը

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենար նիստում՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Սարգսյանը, որն իր ելույթում հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները, լիովին աջակցելով Գլխավոր ասամբլեայի Քաղաքական Հռչակագրին, վերահաստատում են տարբեր մակարդակներում միջազգային համագործակցության խորացման, լավագույն փորձի և քաղված դասերի փոխանակման իրենց հանձնառությունը, առիթը բաց չի թողել՝ գովերգելու նորաստեղծ Ներքին գործերի նախարարությունը: «Ներքին գործերի նոր նախարարության ստեղծմամբ մենք շարժվում են ինստիտուցիոնալ լուրջ վերափոխումների ճանապարհով, որի նպատակն է նպաստել արդյունավետ կառավարմանը և ռիսկերի գիտակցմամբ որոշումների կայացմանը»,-մասնավորապես՝ հայտարարել է Սարգսյանը:

Արդյոք Սարգսյանը անկե՞ղծ է գտնվել իր միջազգային գործընկերների հետ՝ պնդելով, թե, ըստ էության, ՆԳՆ-ի ստեղծումը որակապես այլ մակարդակի է հասցրել Հայաստանում համապատասխան ուժային կառույցի գործունեության որակը:
Ընդ որում՝ խոսքը միայն Ոստիկանությանը չի վերաբերում, այլև՝ նախկին ԱԻՆ-ին, որ այժմ ներառված է ՆԳՆ-ի կազմում:
Օրինակ՝ ըստ վերջին վիճակագական տվյալների՝ Հայաստանում հանցագործությունների մակարդակը նոր ռեկորդներ է սահմանում, իսկ նարկոմանիան՝ նվաճում նոր հորիզոններ: Բանը հասել է նրան, որ Հայաստանը դարձել է նարկոթրաֆիկի խոշոր կենտրոններից մեկը, տրանզիտ երկիր. դրա մասին է վկայում գրեթե 4 տոննա կազմող կոկայինի սկանդալային պատմությունը, որի մասին իշխանությունները նախընտրում են հնարավորինս քիչ խոսել:
Բացի այդ ամենը՝ կարելի է նաև արձանագրել, որ ՆԳՆ-ի ստեղծումը չի օգնել՝ լուծելու կարևորագույն խնդիրներից մեկը նույնպես՝ պետություն- հասարակություն հարաբերութուններում առկա փոխվստահության ճգնաժամը: Ավելին՝ բռնության գործադրման ու քաղաքական իշխանությունների «դուդուկի տակ պարելու» նորանոր ռեկորդներ է սահմանում նորաստեղծ նախարարությունը՝ է՛լ ավելի կատարյալ դարձնելով քաղաքական իշխանությունների հրահանգների իրագործման որակը՝ ի հաշիվ, իհարկե, մարդու իրավունքների, ի հաշիվ ժողովրդավարական արժեքների, որոնցով այնքան շատ է սիրում պարծենալ ՔՊ-ական իշխանությունը:
ՆԳՆ փոխնախարարը, իհարկե, կարող է հայտարարել ինչ ասես ու որտեղ ասես, սակայն հարցն այն է, թե որքա՞ն համոզիչ կարող է հնչել նրա այս կամ այն հայտարարությունն օտարների ականջին, եթե ողջ աշխարհի առաջ Հայաստանը գլորվում է բռնապետության ու ոստիկանապետության անդունդը՝ վերածվելով հետադիմական մի ինչ-որ աֆրիկյան երկրի: Հայաստանի հետընթացի գործում իր անգնահատելի լուման ունի ներդրած նույն Ոստիկանությունն ու ՆԳՆ-ն, որի ստեղծումը, փաստորեն, ոչ միայն չարդարացրեց իրեն, այլև է՛լ ավելի վատթարացրեց դրությունը՝ ընդամենը հեշտացնելով իշխանությունների գործը՝ ներքաղաքական մարտահրավերները ոստիկանկան մահակի ուժով հաղթահարելու:
Գ.Մ.
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Կարգին Հայկոն» տրանսպորտի թանկացման խնդրի ալիքի վրա փորձում է փիառվել

Կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրջ ծրագրեր ունեցող «Կարգին Հայկոն» է ժողովրդին աչքալուսանք տվել՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի …