ՔՊ-ական «մանտաժնիկ» Արեն Միրտչյանի հայրենի Ալավերդու ավագանիում իսկական անարխիա էր դեկտեմբերի 5-ին տիրում. համայնքապետ Սամվել Թամազյանին անվստահություն հայտնելու պրոցեսը վերածվել է «համաշխարհային պատերազմի», որտեղ ՔՊ-ն ներգրավել էր Երևանի ու մարզային գրեթե ողջ ոստիկանկան «սթաֆը»՝ դրա խայտաբղետ դրսևորումներով: Կողքից դիտողի համար ստեղծվում էր տպավարություն, թե իշխանությունները ոստիկանական ուժերի օգնությամբ Ղարաբաղն են գրավել պատրաստվում՝ Արեն Մկրտչյանին այնտեղ իշխան կարգելով:
Վերջինս, մեկնաբանելով համայնքապետին անվստահություն հայտնելու փաստը, հայտարարել է, թե պատճառն այն է, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքում համայնքային բյուջեի դեֆիցիտը կազմում է 421 միլիոն դրամ, ինչը համար առաջին պատճառն է՝ բյուջեի կառավարման տապալում։ «Երկրորդը՝ հունվար ամսից խայտառակ հակաիրավական գործընթացներ են տեղի ունենում Ալավերդու համայնքապետարանում, մասնավորապես համայնքի ղեկավարի տեղակալները նշանակվել են ապօրինի, առանց ավագանու անդամների քվեարկության…»,-հայտարարել է Մրտչյանը լրագրողների հետ զրույցում՝ փորձելով ինչ-որ կերպ հիմնավորել իրենց կողմից Ալավերդու համայնքապետարանի զավթումը:
Արկադի Թամրազյանը, մեկնաբանելով Արեն Մկրտչյանի՝ առավոտից ի վեր Ալավերդու համայքնապետարանում գտնվելու փաստը, նկատել է, որ որևիցե իրավական հիմք գոյություն չունի՝ նրա՝ այնտեղ գտնվելու՝միաժամանակ մերկապարանոց համարելով նրա պնդումները:
Պատճառաբանությունները, որոնք բերվել են Արեն Մկրտչյանի կողմից, ընդամենը պատրվակներ են՝ Ալավերդիում ևս ՔՊ-ի իշխանությունն ամրապնդելու: Ընդ որում՝ սա այն Ալավերդին է, որտեղ Մկրտչյանը պարտվել էր՝ այդպես էլ համայնքապետարան տիրոջ իրավունքով մուտք չգործելով: Ալավերդցիները չէին տվել ՔՊ-ական թունավոր քարոզչութանն ու «մանտաժնիկին» սեփական գլխին վերակացու չէին կարգել: Այս իմաստով Ալավերդիի համայքնապետարանում տեղի ունեցած կատավասիան կարելի է համարել նրա անձնական վրեժը՝ հենց ալավերդցիներից:
Կատարվածը խոսում է մի բանի մասին՝ Հայաստանում չկա օրենք ու ամոթ:
Օրենքն էլ են արենմկրտչյանները, միլիցեն էլ, մյուսներն էլ: Հայաստանում ոչ այնքան դիկտատուրա, որքան անարխիա է տիրում այսօր՝ կախված իշխանավորների տրամադրությունից ու նրանց հետապնդած քաղաքական նպատակներից:
Մյուս կողմից՝ կա նաև մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարական սկզբունքների ոտնահարման մոմենտը, որը, սակայն, բոլորի կողմից անտեսված է մնում, և հայաստանյան իշխանությունները շարունակում են նույնիսկ այսքանից հետո պահպանել իրենց ժողովրդավարական իմիջը:
Իրականում նրանք, ովքեր արենմկրտչյաններին ժողովրդավար են հռչակում, միանգամայն շահագրգիռ են նման քաոսի ստեղծման հարցում, քանի որ իշխանություններն է՛լ ավելի մեծ կախվածության մեջ են դրսի գնահատականներից հայտնվում: Եթե իսկապես ՔՊ-ն ժողովրդավար լիներ, ապա, անկասկած, պակաս կառավարելի կլիներ:
Բայց դրսի ուժերին սուբյեկտայնություն ունեցող Հայաստան հարկավոր չէ, այլ պետք են լիարժեքորեն կառավարելի արենմկրտչյաններ՝ Հայաստանի հերն անիծող: Այդպես ավելի արդյունավետորեն են կյանքի կոչվում Հայաստանի հետ կապված օտարների կործանարար պլանները, այդպես ավելի սահուն է ստացվում Հայաստանի գահավիժումը՝ անդունդ:
Source: USAArmenia
ԹեգերԱլավերդու ավելի իշխանություն կողմից Հայաստանի
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խիստ հակասական ու ապազգային հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով հային …