Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին

Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին

Fri, 20 Mar 2026 18:22:59 +0400


Երեկվա օրն ավարտեց սիբեխով, ու սկսվեց «ուժեղի և թույլի» մասին սիբեխային դատողություններով։ Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին: Համարենք ծրագրային բանավեճը սկսվել է։ Ըստ այդմ. Իմ կարծիքով.

1. Ուժեղ գործիչը նա է, ով կհասկանար ընթացքը և կընդուներ պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկը՝ փրկելով հազարավոր կյանքեր, ու ազգային արժանապատվությունը։

2. Ուժեղ ղեկավարը մարդ բռնելու մոլուցքով չի ապրի ու քննիչով չի վախեցնի ուրիշներին։

3. Ուժեղ ղեկավարը կոչ չի անի տնից կասկա, բուշլատ վերցրեք ու գնացեք զոհվեք։

4. Ուժեղ ղեկավարը իր իշխանության օրոք անծայրածիր Եռաբլուր ստեղծելուց հետո, մի ամբողջ սերունդ զոհելուց հետո ինքնամոռաց քեֆերի չի տրվի։

5. Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի։

6. Ուժեղ ղեկավարը կկարևորի իր խոսքի արժեքը ու հանրությանը չի ներկայանա փողոցային բառապաշարով:

վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու:

Վստահաբար էլի են լինելու պատասխանի առիթներ։ Այնպես, որ մնացածը հետո։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 183 ձայնը գրանցել են 16 ձայն. լուսանկարներ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի 183 ձայնը գրանցել են 16 ձայն. լուսանկարներ Tue, 09 Jun 2026 21:10:06 …