Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Քուվեյթ, ԱՄԷ, Իսրայել, ամերիկյան բազաներ․ Իրանը հրթիռակոծում է

Քուվեյթ, ԱՄԷ, Իսրայել, ամերիկյան բազաներ․ Իրանը հրթիռակոծում է

Wed, 01 Apr 2026 13:00:08 +0400


Իրանական և արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ն հարվածել է Քուվեյթի օդանավակայանին, որտեղ այրվում են ավիացիոն վառելիքի բաքերը։

Հաղորդագրություններ են ստացվում ԱՄԷ-ի (Դուբայի) և Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ենթակառուցվածքների վայրերում պայթյունների մասին։

Միաժամանակ հարվածներ են հասցվել Իրաքի Սուլեյմանիա քաղաքում գտնվող քրդական դիրքերին։ Զոհերի և վիրավորների թիվը և վնասի չափը ներկայումս ճշտվում են։

Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բահրեյնում գտնվող ամերիկյան օբյեկտներում և բազաներում տեղի է ունեցել ավելի քան ութ հզոր պայթյուն։

Նպատակակետերի թվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի բազան և Ալ-Դիլա բազան, ինչպես նաև Սար և Աս-Սախիր շրջաններում գտնվող օբյեկտները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը և սարքավորումները։

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ։

Բացի այդ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխանակվել հարվածներով․ իրավիճակը մտահոգիչ է

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխանակվել հարվածներով․ իրավիճակը մտահոգիչ է Sat, 06 Jun 2026 11:00:30 …