Իրանի դեմ պատերազմը վերջնագծին է, իսկ ՆԱՏՕ-ն՝ միակողմանի փողո՞ց․ ինչ է ասել Ռուբիոն
Wed, 01 Apr 2026 13:30:15 +0400

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Sky News-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները «տեսնում է վերջնագիծ» Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների դադարեցման հարցում, սակայն դա տեղի չի ունենա առաջիկա օրերին։
«Վաշինգտոնը տեսնում է վերջնագիծ Իրանի հետ պատերազմում։ Դա այսօր կամ վաղը չէ, բայց մարտական գործողությունների ավարտը կգա», – նշել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել, և ապագայում հնարավոր է երկու կողմերի միջև ուղիղ հանդիպում։
Նա նաև ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո Վաշինգտոնը, հավանաբար, ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։
«Դա նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն է, բայց մենք պետք է գնահատենք, թե արդյոք ՆԱՏՕ-ն մնում է արդյունավետ դաշինք, թե դարձել է միակողմանի փողոց», – հավելել է պետքարտուղարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր