Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Վենսն Իսլամաբադում է․ այնտեղ են նաև իրանցիները

Վենսն Իսլամաբադում է․ այնտեղ են նաև իրանցիները

Sat, 11 Apr 2026 12:30:09 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Ավելի վաղ Պակիստանի մայրաքաղաքում վայրէջք էր կատարել Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը: Իրանական «Tasnim»-ը գրում է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն օրվա երկրորդ կեսին։

Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի գլխավորությամբ։ Հիմնական բանակցային թիմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակությանն ուղեկցում են փորձագիտական ​​​​խմբեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում Fri, 18 Sep 2026 08:45:38 +0400 Երբեմնի …