Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

ԵՄ-ի համար պարզ չէ Հորմուզի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը

ԵՄ-ի համար պարզ չէ Հորմուզի հետ կապված ԱՄՆ դիրքորոշումը

Tue, 14 Apr 2026 16:00:05 +0400


ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խոստովանել է, որ ԵՄ-ն պարզ պատկերացում չունի այն մասին, թե ինչ է անում ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում։

«Միանգամայն պարզ չէ, թե ինչ գործողություններ է ձեռնարկում ԱՄՆ-ն։ Սակայն հիմնարար սկզբունքը պետք է հստակ լինի. մենք չպետք է օրինական ճանաչենք այս երթուղիների՝ նավարկության երթուղիների օգտագործման համար որևէ վճար կամ հարկ, որոնք միշտ բաց են եղել բոլորի համար», – ասել է նա BBC-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ այս ջրային ուղիով էներգիա և պարարտանյութ տեղափոխող նավերի անցման արգելափակումը «լուրջ տառապանքներ է պատճառում աշխարհի մնացած մասին»։

«Հետևաբար, այս երթուղիները պետք է բաց մնան», – ասել է ԵՄ դիվանագետը։

Կալլասը նաև հայտարարել է, որ Եվրոպան, այլ երկրների հետ միասին, պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար, բայց միայն «ռազմական գործողությունների ավարտից հետո»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը դեռ լիովին չի բացել Հորմուզի նեղուցը․ ո՞րն է պատճառը

Իրանը դեռ լիովին չի բացել Հորմուզի նեղուցը․ ո՞րն է պատճառը Sat, 11 Apr 2026 11:30:40 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով