Աշոտյանը փնտրել է ու չի գտել

Աշոտյանը փնտրել է ու չի գտել

Wed, 15 Apr 2026 00:20:37 +0400


Լուր տարածվեց, որ ՀՀ ԱԳ նախարար ներկայացող Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Կայա Կալլասի հետ։

Սովորությանս համաձայն զուգահեռ հայկական կողմի հաղորդագրությանը փորձեցի գտնել եւ ծանոթանալ եվրոպացիների հաղորդագրության հետ։

Սակայն բոլոր ջանքերս ապարդյուն էին։ Եվրոպական Արտաքին Գործողության Ծառայության պաշտոնական կայքում որեւէ հիշատակում նման հանդիպման մասին չկար։

Ավելին, այդ հանդիպման մասին որեւէ տեղեկություն, հիշատակում, արձանագրում, գրառում, նույնիսկ՝ լուսանկար չկար նաեւ Ծառայության եւ Կալլասի սոցիալական հարթակների էջերում՝ X, Insta, FB:

Նման բան լինում է մեկ դեպքում՝ երբ տվյալ հանդիպումը եվրոպացիների համար այնքան երկրորդական է, որ նույնիսկ արարողակարգային լուսանկարի կամ 280 թվիտերյան նիշի չի արժանանում։

Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա

«Հրապարակ»․ ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա Sat, 13 Jun 2026 08:05:06 +0400 Այն ընտրատեղամասերի հանձնաժողովների …