Կիրակի , 26 Հուլիսի 2026

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք

Wed, 15 Apr 2026 14:39:44 +0400


Երկու տարի առաջ այս օրը՝ 2024թ. ապրիլի 15-ին, տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող, որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չհանդիսացող մի երիտասարդ տղա՝ Սամվել Վարդանյանը, լինելով ձերբակալված, լինելով ոստիկանության ԼԻԱԿԱՏԱՐ վերահսկողության ներքո, ենթարկվեց դաժան հաշվեհարդարի ու զազրելի խոշտանգման։ «Անհայտ» դիմակավորների կողմից։

Այդ «անհայտ անձինք» մինչ օրս բացահայտված չեն – նրանց ինքնությունը կպարզվի միայն իշխանափոխությունից հետո։ Սակայն Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների ինքնությունը հո՞ հայտնի է։ Մինչդեռ նրանց այդպես էլ մեղադրանք չներկայացվեց գոնե անփութության համար։

Սամվելի գործն այն անհերքելի փաստարկն է, որը միշտ կարելի է «հրամցնել» նիկոլական ռեժիմի ժողովրդավարության մասին բարբառող ցանկացած ճարտասանի։ Սամվելի գործն այն խարանն է, որից նիկոլական անմարդկային ռեժիմը չի կարող ձերբազատվել երբեք։

Ռուբեն Մելիքյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կտրել են տղամարդու երկու ձեռքը

Կտրել են տղամարդու երկու ձեռքը Thu, 16 Jul 2026 21:30:28 +0400 Հնդկաստանում, բենզալցակայանում տեղի ունեցած …