Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ
Wed, 15 Apr 2026 20:00:40 +0400

Նախորդ օրվա կտրուկ գնանկումից հետո՝ նավթը համաշխարհային շուկայում սկսել է չափավոր թանկանալ։ Մասնագետները նշում են, որ գնանկումը պայմանավորված է եղել Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիայի հանգուցալուծման հետ կապված բավականին առարկայական հույսերով։ Համաձայն բորսայական տվյալների, այսօր, Երեւանի ժամանակով 9։12-ին Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են մեկ բարելի դիմաց 0,85 դոլարով կամ 0,9 տոկոսով եւ կազմել 95,64 դոլար։ Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը թանկացել է 0,2 դոլարով կամ 0,22 տոկոսով, կազմելով 91,48 դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր