Ձերբակալված եղբայրները կալանավորվել են

Ձերբակալված եղբայրները կալանավորվել են

Wed, 15 Apr 2026 23:49:51 +0400


Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Նշենք՝ ապրիլի 13-ին շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել են, որ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օդի աղտոտվածության պատկերը Երևանում

Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Wed, 15 Apr 2026 23:45:02 +0400 Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով