Կիրակի , 2 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Նոր համերգ`Հանրապետության հրապարակո՞ւմ. ինչ ծրագրեր ունի ՔՊ-ն

«Հրապարակ»․ Նոր համերգ`Հանրապետության հրապարակո՞ւմ. ինչ ծրագրեր ունի ՔՊ-ն

Fri, 17 Apr 2026 08:30:56 +0400


Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նախատեսում է նախընտրական քարոզարշավի ժամանակ «Վարչաբենդ»-ի նոր համերգը կազմակերպել Հանրապետության հրապարակում։

եռ վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է համերգով եզրափակել քարոզարշավը։ Թիմում ակտիվ քննարկումներ են նաեւ ներկայացվող երգացանկի վերաբերյալ, առաջարկներ կան նոր երգիչներ ներգրավելու։

Հիշեցնենք, որ «Վարչաբենդ»-ը մի շարք հայտնի արտիստների հետ ապրիլի 19-ին ելույթ կունենա Գյումրու հրապարակում։ Այդ համերգին մասնակցելու է նաեւ Հայկ Ստվերը՝ Մխիթար Հայրապետյանի եղբայրը, որը 2018-ի իշխանափոխության ժամանակ կատարում էր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է իրեն հրավիրել՝ մասնակցելու համերգին, կատարելու են իր 2 երգերը, որոնց բառերի հեղինակը վարչապետն է․ «Առայժմ դրանք ենք կատարելու, բայց առաջարկներ արել եմ, որ ավելացնենք երգացանկը»։

Նրան հարցրինք նաեւ՝ որպես երգիչ, ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի նվագելը, ինչպիսի՞ երաժիշտ է նա։ «Դե չէ, չեմ պատասխանի էդ հարցին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան Fri, 31 Jul 2026 19:00:39 +0400 «Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի …