Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Իրանում զգուշացրել են՝ Արաղչիին կարող են «պատժել»

Իրանում զգուշացրել են՝ Արաղչիին կարող են «պատժել»

Sat, 18 Apr 2026 13:00:27 +0400


Իրանի խորհրդարանի անդամ Մորտեզա Մահմուդին հայտարարել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին կարող են իմպիչմենտի ենթարկել սոցիալական ցանցերում իր արած հայտարարությունների համար։

Նա Արաղչիին մեղադրել է դժվարին պատերազմական ժամանակաշրջանում բազմիցս «ոչ տեղին և և ոչ նպատակահարմար» հայտարարություններ անելու մեջ։

X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Մահմուդին գրել է, որ «եթե պատերազմը չլիներ, Արաղչին հրաժարական կտար իր թվիթերյան գրառման համար»։

Նա հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ արտաքին գործերի նախարարը «տարօրինակ և ոչ տեղին հայտարարություններ» է անում կրիտիկական պահերին։

Իրանցի պատգամավորի պնդմամբ, այդպիսի հայտարարություններն ազդում են համաշխարհային նավթի և էներգետիկ շուկաների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան

Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Tue, 28 Jul 2026 22:45:32 +0400 Քաղաքագետ …