Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել

Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել

Sun, 19 Apr 2026 11:00:53 +0400


Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։

Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։

Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին , պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնսզուրկ են»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Thu, 23 Apr 2026 23:00:43 +0400 Իրանի խորհրդարանի խոսնակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով