Գյումրիում Փաշինյանը թմբուկեց. գլխավոր երկրպագուն ու ունկնդիրն էլ Աննա Հակոբյանն էր
Sun, 19 Apr 2026 19:45:48 +0400

Ինչպես արդեն գրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Գյումրիում էր՝ երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսված համերգին մասնակցելու և «թմբուկ զարկելու» նպատակով։ Նրանք քաղաք են ժամանել ավտոերթով։
Ուշագրավ է, որ այցի պահին Վարդանանց հրապարակը գրեթե դատարկ էր։ Փաշինյանի ավտոշարասյունը Գյումրի մտավ ազդանշաններով, սակայն հրապարակում ոստիկաններից բացի այլ քաղաքացիներ չկային։ Միայն որոշ ժամանակ անց հավաքվեցին քաղաքացիներ, որոնց մեջ առանձնացան մի քանի անձինք, ովքեր բացականչում էին « Նիգոլ վարչապետ»՝ տպավորություն ստեղծելով, թե հատուկ են եկել։ Երգիչ Արամ mp3-ի մի քանի կատարումից հետո Փաշինյանը թմբուկ զարկեց, որի ընթացքում առաջին շարքում կանգնած Աննա Հակոբյանն էր նրա հիմնական երկրպագուն ու ունկընդիրը։
Ուշագրավ է նաև, որ եթե նմանատիպ միջոցառումների ժամանակ Վարդանանց հրապարակը սովորաբար մարդաշատ էր լինում` ամբողջությամբ լեցուն, այս անգամ այն կիսով չափ կամ նույնիսկ ավելի քիչ էր լցված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր