Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր

Mon, 20 Apr 2026 17:00:55 +0400


Լուիզիանայում (ԱՄՆ) կրակոցներ էր արձակել ԱՄՆ բանակի վետերան Շամար Էլկինսը: Սպանված 8 երեխաներից 7 նրա երեխաներն են եղել, հայտնում New York Post-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ Լուիզիանա նահանգի ոստիկանությունը հայտնել էր, որ ԱՄՆ Շրիվպորտ քաղաքում կրակոցների հետևանքով 1-14 տարեկան ութ երեխա է սպանվել։ Կասկածյալն էլ սպանվել էր ոստիկանների կողմից հետապնդման ժամանակ։
«Լուիզիանայում կրակոցներ արձակած և 8 երեխայի սպանած անձը, այդ թվում՝ իր սեփական 7 երեխաներին, բանակի 31-ամյա վետերան էր», – նշվում է հրապարակման մեջ։

Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ նա բազմաթիվ լուսանկարներ էր հրապարակել իր երեխաների հետ, այդ թվում՝ Սուրբ Զատկի տոնին միասին եկեղեցի այցելության: Հրապարակումներից մեկում տղամարդը դիմել էր Աստծուն օգնություն խնդրելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մայրը հիվանդ է, հայրը բանտում է

«Հրապարակ». Մայրը հիվանդ է, հայրը բանտում է Wed, 15 Apr 2026 08:15:19 +0400 Ոչ միայն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով