Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

«Օպերացիան» շարունակվել է Օձունում

«Օպերացիան» շարունակվել է Օձունում

Mon, 20 Apr 2026 19:28:50 +0400


Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Գյուլագարակում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի Լոռու մարզի պատգամավորի թեկնածուներ՝ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի տներում։

Ինչպես նաեւ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի տներում: Խուզարկության ժամանակ առգրավվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և տան մյուս անդամների հեռախոսները, համակարգիչներ, փաստաթղթեր:

Տեղեկացանք, որ Գյուլագարակ և Ստեփանավան համայնքներում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի 10-ից ավելի անդամների տներում խուզարկություն կատարելու և քննչական բաժիններ տանելու պատճառն այն է, որ 2025 թվականին նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում տարբեր անձանց բռնության սպառնալիքներով, ինչպես նաև նյութական օգնություն տրամադրելու եղանակով ստիպել են մասնակցել Սամվել Կարապետյանի հավաքին:

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի երկու անդամի տարել են քննչական բաժին, որպես վկաներ հարցաքննվել ու բաց են թողնվել: Երկու համայնքներում իրավապահները «օպերացիա» անցկացնելուց հետո իրենց գործը շարունակել են Լոռվա մարզի Օձուն համայնքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին Fri, 04 Sep 2026 19:45:21 …