Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

ՌԴ-ում հեռակա ձերբակալեն ՎՏԲ բանկի նախկին փոխնախագահ Տեր-Ավանեսովին․ հետախուզման մեջ է

ՌԴ-ում հեռակա ձերբակալեն ՎՏԲ բանկի նախկին փոխնախագահ Տեր-Ավանեսովին․ հետախուզման մեջ է

Mon, 20 Apr 2026 22:12:16 +0400


Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է ՎՏԲ բանկի նախկին ավագ փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովին՝ խարդախության մեղադրանքով, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանի որոշմամբ՝ Տեր-Ավանեսովը նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը՝ սկսած Ռուսաստանի իրավապահ մարմիններին նրա փոխանցման օրվանից՝ Ռուսաստան արտահանձնման կամ արտաքսման դեպքում, կամ Ռուսաստանում նրա փաստացի ձերբակալման օրվանից։

Տեր-Ավանեսովին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափի խարդախություն) նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։ Քրեական գործը հարուցվել է 2023 թվականի հունիսին։ Մեկ վարույթում միավորվել են առնվազն վեց այլ քրեական գործեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը

«Հրապարակ»․ Պապիկյանի նախկին խորհրդականի առաջխաղացման գաղտնիքը Fri, 17 Apr 2026 08:20:02 +0400 Մի կողմից, Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով