Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Հեղուկ գազի դեֆիցիտ կա, եղածն էլ թանկացել է

Հեղուկ գազի դեֆիցիտ կա, եղածն էլ թանկացել է

Tue, 21 Apr 2026 18:18:40 +0400


Հրապարակի խմբագրություն են ահազանգել մի շարք քաղաքացիներ, ովքեր հայտնում են, որ մի շարք լցակայաններում հեղուկ գազ չկա կամ լիցքավորում իրականացնում են միայն կտրոններով։ Մեզ ահազանգող քաղաքացիները կասկածներ ունեին, որ դեֆիցիտը արհեստական է ստեղծված, որպեսզի ավելի թանկ վաճառեն։ Ահազանգի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։ Սակայն մեզ հետ զրույցում հայտնեցին, որ խնդիրը տեսչական մարմնի լիազորություններից դուրս է։ Չանդրադառնալով նաև արհեստական դեֆիցիտի մասին կասկածներին։

Մենք Շելլ գազալցակայանից տեղեկացանք, որ այս պահին չունեն գազ, երեկոյան հավանաբար կլինի` 220 դրամով։ Մաքս օյիլից հայտնեցին, որ այս պահին միայն կտրոններով են լիցքավորում իրականացնում, իսկ արժեքը 230 դրամ է։ SPS-ում առկա է` 250 դրամով։

Նշենք, որ երեկ հեղուկ գազը մի շարք լցակայաններում 190 դրամ էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով