Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Իրանում կոչ են արել անհապաղ լքել Ծոցի երկրները

Իրանում կոչ են արել անհապաղ լքել Ծոցի երկրները

Wed, 22 Apr 2026 00:30:09 +0400


Իրանա-ամերիկացի գիտնական, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական վերլուծաբան և մեկնաբան Մոհամմադ Մարանդին Պարսից ծոցի երկրներից անհապաղ տարհանման կոչ է արել։

Սոցցանցերում իր գրառման մեջ Մարանդին նշել է, որ «բոլորը պետք է անհապաղ լքեն ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և Քուվեյթը»։

Ավելին, նա զգուշացնում է, որ «Պարսից ծոցի բոլոր նավերի նավաստիները նույնպես պետք է պատրաստվեն տարհանմանը։ Սա հատկապես ակտուալ է Հորմուզի նեղուցի մոտ գտնվող նավերի համար, որոնք առաջինը կոչնչացվեն։ Ժամանակը սպառվում է»։

Մոհամմադ Մարանդին հաճախ է ներկայանում միջազգային լրատվամիջոցներում (BBC, CNN, Al Jazeera և այլն) որպես Իրանի և Մերձավոր Արևելքի քաղաքական մեկնաբան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա պիտի անհապաղ ազատ արձակվի

Նա պիտի անհապաղ ազատ արձակվի Wed, 20 May 2026 12:45:46 +0400 Աշխատանքի և սոցիալական հարցերի …