Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում

«Հրապարակ»․ Կարապետյանը որոշ խմբագրումներ է արել ցուցակում

Wed, 22 Apr 2026 08:05:00 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։

Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։

Նշենք, որ մինչ այս հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին, ցուցակը երեկ համալրվեց դաշինքի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարապետյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Կարապետյանը՝ ՀԱՊԿ-ի մասին Fri, 22 May 2026 13:58:14 +0400 ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սամվել …