Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ է Իսակովի պողոտան էր 8 խոստացած ջրամբարներից առաջինը

Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ է Իսակովի պողոտան էր 8 խոստացած ջրամբարներից առաջինը

Wed, 22 Apr 2026 13:23:34 +0400


Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը քննադատել է մայրաքաղաքում իրականացված ճանապարհաշինական աշխատանքները՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում ստեղծված իրավիճակին։

Նրա խոսքով՝ մոտ տասը օր փակ է պահվել պողոտայի մի հատվածը՝ ասֆալտապատման աշխատանքների համար, սակայն արդյունքը չի արդարացրել սպասելիքները։ Մանուկյանը սարկազմով նշել է, թե տեղի ունեցածը կարելի է համարել քաղաքում «առաջին լճակի բացումը»՝ ակնարկելով ճանապարհի վրա գոյացած ջրի կուտակումը։

«Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ է սա այն 8 խոստացած ջրամբարներից առաջինն էր։
Հատուկ «ասֆալտչիկի» կեղծ բրենդի դափնեկիր ՔՊ-ականների համար՝ սկզբում ջրահեռացումն են կառուցում, հետո ասֆալտ փռում:Այ
8 տարի՝ 8մլրդ դոլար պարտք»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կես միլիոնից ավել «կաշառակերներիս» ձերբակալի, որ հոգիդ փառավորվի

Կես միլիոնից ավել «կաշառակերներիս» ձերբակալի, որ հոգիդ փառավորվի Wed, 17 Jun 2026 16:46:56 +0400 «Մարդ …