Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Գյումրու փոխքաղաքապետը՝ 25-ից 8-րդ հորիզոնականում

Գյումրու փոխքաղաքապետը՝ 25-ից 8-րդ հորիզոնականում

Wed, 22 Apr 2026 14:10:59 +0400


Երեկ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմը հանդես եկավ առաջիկա ընտրություններին իր ցուցակի թարմացված տարբերակով՝ ներկայացնելով արդեն հիմնական պատկերը։ Ցուցակից պարզ է դառնում, թե ովքեր են ընդգրկված առաջին երեք տասնյակում։

Ուշագրավ է հատկապես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի`փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի դիրքերի կտրուկ փոփոխությունը։ Եթե մինչ այդ նա ցուցակում զբաղեցնում էր 25-րդ հորիզոնականը, ապա ներկայացված նոր տարբերակում հայտնվել է արդեն ութերորդ տեղում։

Այս փոփոխությունը վկայում է, որ Կարապետյանը վերադասավորել է ցուցակը՝ կարևորելով Ավետիսյանի դերակատարությունը և նրան առաջ բերելով առաջին տասնյակ։ Նման դասավորությունը էապես մեծացնում է նրա՝ խորհրդարան անցնելու հավանականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հոկտեմբեր» կինոթատրոնին․ քրեական մեղադրանք Ղուկասյանին և նոր սեփականատերերի ծրագրերը

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հոկտեմբեր» կինոթատրոնին․ քրեական մեղադրանք Ղուկասյանին և նոր սեփականատերերի ծրագրերը Thu, 22 …