Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Իրանը վճռական է տրամադրված և չի ընկրկելու․ ԱԳՆ-ի արձագանքը

Իրանը վճռական է տրամադրված և չի ընկրկելու․ ԱԳՆ-ի արձագանքը

Wed, 22 Apr 2026 17:30:08 +0400


Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, մեկնաբանելով Պակիստանի կողմից Միացյալ Նահանգների հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու նախաձեռնությունը, հայտարարել է, որ Թեհրանը հետևում է իրավիճակին, բայց իրավունք ունի «պաշտպանել երկրի ազգային շահերը»։

Նա շնորհակալություն է հայտնել Իսլամաբադին միջնորդության համար՝ ընդգծելով, որ «Իրանը չի սկսել պատերազմը և գործել է ինքնապաշտպանության նպատակով Միացյալ Նահանգների և սիոնիստական ​​ռեժիմի դեմ»։

Բաղային նշել է, որ Թեհրանը մտադիր չէ հույսը դնել միայն դիվանագիտության վրա. նրա խոսքով՝ զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության մեջ, և երկիրը կշարունակի վերահսկել իրավիճակը թե՛ մարտադաշտում, թե՛ բանակցություններում։

Ավելին, արտաքին գործերի նախարարության խոսնակը կրկին նշել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է պատասխանատվություն պահանջել երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումների համար և կշարունակի պահանջել փոխհատուցում պատճառված վնասի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան

«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Fri, 19 Jun 2026 …