Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը

Wed, 22 Apr 2026 20:00:28 +0400


Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, Ուկրաինան վերսկսել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա: Մատակարարումները սկսվել են տեղական ժամանակով ժամը 12:35-ին, AFP-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիշա Սակովան հայտարարել է, որ այսօր առավոտյան սկսվել է Բելառուսի կողմից ուկրաինական հատվածի խողովակաշարի ճնշման մեծացումն ու լիցքավորումը։ Նրա խոսքով՝ Սլովակիա մատակարարումները սպասվում են արդեն վաղը առավոտյան։

Միևնույն ժամանակ, AFP-ն, հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի, հաղորդում է, որ Ուկրաինան, հունգարական MOL Group նավթագազային խմբի խնդրանքով, կարող է վերսկսել նավթի տարանցումը «մի քանի ժամվա ընթացքում»: Աղբյուրի խոսքով, MOL-ը, որպես տարածաշրջանի նավթի և գազի հիմնական մատակարարներից մեկը, նախաձեռնել է գործընթացի արագացումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել Fri, 25 Sep 2026 23:00:15 +0400 Ռուսական Ми-8 …