Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի

«Հրապարակ»․ ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի

Thu, 23 Apr 2026 08:25:58 +0400


Ազգային ժողովում խորհրդակցական մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից տեղեկանում ենք այդ մարմնի առաքելության մասին. «Միջկուսակցական եւ միջհանձնաժողովային համագործակցությունն ապահովելու նպատակով, մինչեւ 8-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը ստեղծել հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին»:

Այն կղեկավարի Հերիքնազ Տիգրանյանը, կանդամակցեն ՔՊ-ական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաեւ՝ «Հայաստան» դաշինքից Արմենուհի Կյուրեղյանն ու Լիլիթ Գալստյանը։

Կյուրեղյանը երեկ մեզ ասաց, որ մարմինը ստեղծվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) շրջանակներում։ Արդեն մի քանի տարի է՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում փորձում է աջակցել ԱԺ պատգամավորների կարողությունների զարգացմանը եւ գիտելիքների բարձրացմանը՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ այլ նախաձեռնությունների շրջանակներում, եւ այս մարմինը նշված ծրագրի շրջանակներում է։ «Մենք՝ խորհրդակցական մարմնի ներկայացուցիչներս, պետք է քննարկենք եւ ՄԱԶԾ-ին ներկայացնենք, թե որ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտում որ գործիքներն առավել արդյունավետ կլինեն պատգամավորների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար, այսինքն, մենք պետք է խորհուրդ տանք, թե ինչ ծրագրերի վրա կարելի է ավելի շատ ուշադրություն դարձնել»,- ասաց Կյուրեղյանը՝ նշելով, որ այն գործելու է ընդամենը մի քանի ամիս` հաջորդ խորհրդարանը ձեւավորելուց հետո նորընտիր պատգամավորները կընդգրկվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին

Վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին Sat, 11 Apr 2026 13:45:09 +0400 Քիչ առաջ՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով