Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Բացատրել է՝ ինչու է հեռանում պաշտոնից

Բացատրել է՝ ինչու է հեռանում պաշտոնից

Thu, 23 Apr 2026 19:00:26 +0400


Թիմ Կուկը բացատրել է, թե ինչու է այս տարվա սեպտեմբերի մեկից հեռանում Apple-ի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Կուկը ասել է, որ ներկայիս պահը ամենից հարմարն է կառավարման լծակները փոխանցելու համար։ Նա նշել է, որ ներկայումս Apple-ն ունի կայուն ֆինանսական արդյունքներ, հզոր արտադրական ռազմավարություն ինչը նվազեցնում է ղեկավարի փոփոխության դեպքում առաջանալիք հնարավոր ռիսկերը։

Կուկին, հիշեցնենք, որ կփոխարինի Ջոն Թերնուսը, ով Կուկի իսկ գնահատմամբ՝ ունի անհրաժեշտ փորձն ու պատրաստ է ղեկավարել ընկերությունը։ Apple-ում հույս ունեն, որ ղեկավարի փոփոխությունը կընթանա անցնցում։ Թերնուսի գլխավորությամբ Apple-ը ամենայն հավանականությամբ կկենտրոնանա արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված, դրա համար էլ Ադրբեջանը համարել է իր համար սպառնալիք․ Նաիրի Սարգսյան

Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործունեությամբ է զբաղված, դրա …