Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․

Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․

Fri, 24 Apr 2026 11:00:17 +0400


Ես հիմա չեմ պատրաստվում քննարկել, թե ինչպիսի անհավանական եռանդով Հայաստանի իշխանությունները «դատապարտեցին» թուրքական դրոշի այրումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, և թե ինչպես նույն եռանդով ոչ մի խոսք չասվեց այն ադրբեջանցիների հասցեին, որոնք օրեր առաջ ավերեցին օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածամոր մայր տաճարը։

Ես հիմա, ապրիլի 24-ին, պարզապես ուզում եմ հիշել այն հայերին, որոնք «Նեմեսիս» գործողության շրջանակում ոչնչաշացրեցին Հայոց ցեղասպանության բոլոր կազմակերպիչներին։

Այս հայ մարդիկ պարզապես վրեժխնդրության ակտ չկատարեցին թուրք մարդասպանների նկատմամբ, ինչպիսիք էին Էնվերը, Թալեաթը, Նազիմը և մյուսները․ նրանք ցույց տվեցին և ապացուցեցին, որ մենք վախեցած, հիշողությունից ու պատիվից զրկված մանքուրտներ չենք, այլ մենք մարդ ենք։
Կրկնում եմ․․․ մարդ։
Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ՝ փառք և պատիվ «Նեմեսիս» գործողության բոլոր մարտիկներին և հավերժ անեծք նրանց, ովքեր փորձում են ստիպել մեզ մոռանալ մեր ցավը։

Գինի լից։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե դու պատասխանատվություն ես վերցրել՝ լինել սիրտը, կներեք, չես կարող լինել ամորձիները

«Հրապարակ». Եթե դու պատասխանատվություն ես վերցրել՝ լինել սիրտը, կներեք, չես կարող լինել ամորձիները Fri, 12 …