Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Ի՞նչ են պայմանավորվել ԵՄ առաջնորդներն Ուկրաինայի հարցով

Ի՞նչ են պայմանավորվել ԵՄ առաջնորդներն Ուկրաինայի հարցով

Fri, 24 Apr 2026 21:00:28 +0400


ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի հետ նախնական բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթներին և ամիսներին:

ԵՄ առաջնորդները նման պայմանավորվածություն են ձեռք բերել երեկ Կիպրոսում կայացած գագաթնաժողովում, հաղորդում է Bloomberg-ը։

«Այնուամենայնիվ, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ամսաթվի վերաբերյալ որևէ կոնկրետ պարտավորություն մնում է անորոշ:

Համեմատության համար, Խորվաթիայի՝ վերջին անդամակցած երկրի անդամակցության գործընթացը տևել է մոտ տասը տարի», – նշում է հրատարակությունը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ դեմ է արտահայտվել Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից հնչեցված Ուկրաինայի «խորհրդանշական անդամակցության» գաղափարին:

Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է միայն «լիիրավ» անդամակցություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկիի հերթական օրենքն՝ ընդդեմ ռուսաց լեզվի

Զելենսկիի հերթական օրենքն՝ ընդդեմ ռուսաց լեզվի Sat, 13 Jun 2026 13:30:14 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր …