Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Fri, 24 Apr 2026 21:10:20 +0400


Հայաստանի հավաքականի անդամներ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը ավարտեցին ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 101 կգ: Հրում նա բարձրացրեց 130 կգ ու 135 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Երկամարտի 236 կգ արդյունքով` Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սուրեն Իշխանյանը դարձավ մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Սուրեն Իշխանյանը դարձավ մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Sat, 16 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով