Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Այսօր Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 37 տարեկան

Այսօր Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 37 տարեկան

Sun, 26 Apr 2026 20:15:36 +0400


Այսօր մենք պարզապես չենք նշում մի մարդու ծննդյան օրը…

Մենք հիշում ենք մի անուն, որը դարձել է պայքարի, արժանապատվության և անձնվեր նվիրումի խորհրդանիշ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հավասար հնարավորություն» հ/կ նախագահ Արտակ Մկրտչյանը։

«Ազնավուր Սաղյանը իսկական հայրենիքի նվիրյալ, Մոնթեի արժանի հետնորդ, մարտունեցի, մեր ՀԱՎԵՐԺԻ ՔԱՂԱՔԱՊԵՏը, այն մարդկանցից էր, ովքեր չեն սպասում պատմությանը, այլ իրենք են կերտում այն։ Իր կյանքով ապացուցեց, որ հայրենիքը խոսքերով չեն սիրում, այն պաշտպանում են մինչև վերջ, մինչև վերջին շունչը։

Նրա կերպարը մեզ համար պարզապես հիշողություն չէ։
Դա ուժ է, որը մեզ պահում է կանգուն։
Դա հիշեցում է չհանձնվել, չընկճվել, չմոռանալ, թե ովքեր ենք մենք և որտեղից ենք գալիս։

Այսօր, երբ մեր ժողովուրդը փորձությունների առաջ է կանգնած, Ազնավուրի օրինակը ավելի կենդանի է, քան երբևէ։ Նա շարունակում է համախմբել ու միավորել մեզ անգամ լռության մեջ։ Նրա անունը պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել արժանապատիվ, լինել պայքարող։

Արցախցու հավաքական կերպարը հենց այսպիսին է կանգուն, կռվող, հավատով լի և երբեք չկոտրվող։

Թող նրա ծննդյան օրը մեզանից յուրաքանչյուրի մեջ արթնացնի այն կայծը, որը երբեք չի մարում պայքարելու, ապրելու և մեր հայրենիքը վերականգնելու համար։

Ծնունդդ շնորհավոր, հերոս։ Քո անունը հավերժ է, քո գործը շարունակական»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով