Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Դա շանտաժ է

Դա շանտաժ է

Tue, 28 Apr 2026 15:06:23 +0400


Կապուտանի բնակիչներից մեկը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել երկրի ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ «խաղաղության» ձևակերպմամբ ներկայացվող իրավիճակը իրականում անհանգստացնող է։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ զոհողությունների գնով է պահել իր պետականությունը, և անընդունելի է, որ արտաքին ուժերը ճնշող տոնով խոսեն երկրի հետ, իսկ հասարակությունը լռի։

Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանն էլ ընդգծել է, որ առկա իրավիճակը լուրջ վտանգներ է պարունակում։ Նրա խոսքով՝ չնայած տարբեր պայմանավորվածությունների մասին հայտարարություններին, դեռևս կան չլուծված խնդիրներ, այդ թվում՝ գերիների հարցը, ինչպես նաև սահմանային հատվածներում ադրբեջանական ներկայության վերաբերյալ մտահոգությունները։ Ծառուկյանը նաև նշել է, որ շրջանառվող խոսակցությունները հնարավոր ռազմական սրացումների մասին կարող են դիտարկվել որպես ճնշման և շանտաժի միջոց, և անհրաժեշտ է ապահովել իրական, երաշխավորված խաղաղություն։

«Ասում են՝ սեպտեմբերին պատերազմ կլինի:Դա շանտաժի մոջոց է ժողովրդին պահելու համար, պետք է երաշխավորված խաղաղություն»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը

Վաղն Իրանն ու ԱՄՆ-ն կարող են ստորագրել պատմական համաձայնագիրը Sat, 13 Jun 2026 17:30:18 +0400 …