Չորեքշաբթի , 17 Հունիսի 2026

Ամիօ բանկը՝ Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր

Ամիօ բանկը՝ Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր

Wed, 29 Apr 2026 15:20:02 +0400


Արմավիրում կայացավ Արմավիր բիզնես ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել էր Արմավիրի գործարար համայնքի ներկայացուցիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին և բիզնես փորձագետներին՝ համագործակցության նոր հնարավորություններ ձևավորելու և գործարար համայնքի զարգացմանը նպաստելու նպատակով:

Ամիօ բանկը հանդես եկավ որպես Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ վերահաստատելով իր հանձնառությունը Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման, ձեռնարկատիրության խթանման և նոր նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ:
Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը ներկայացրեց բանկի՝ բիզնեսին ուղղված առաջարկները և բանկի աջակցությամբ զարգացած բիզնեսների հաջողության պատմությունները:

Ֆորումի շրջանակում տեղի ունեցավ նաև «Մարքեթինգ և վաճառքներ» պանելային քննարկումը, որը վարում էր Լիլիթ Մաթևոսյանը՝ Ամիօ բանկի Մարքեթինգի, հաճախորդի փորձառության և հաղորդակցության ղեկավարը:

Քննարկման ընթացքում փորձագետները անդրադարձան ժամանակակից բիզնեսի զարգացման հիմնական մարտահրավերներին, հաճախորդի վարքագծի փոփոխություններին, բրենդինգի դերին, վաճառքների ռազմավարություններին, ինչպես նաև արհեստական բանականության ազդեցությանը մարքեթինգի և վաճառքի գործընթացներում:

Ամիօ բանկի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց բանկի պատրաստակամությունը՝ լինել բիզնեսի վստահելի գործընկեր, աջակցել նոր գաղափարների իրականացմանը և նպաստել Հայաստանի մարզերում գործարար միջավայրի զարգացմանը:

✉ info@amiobank.am | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քվեն հո Գագոյի բիզնե՞սը չի, որ աչք ես դրել ու խլում

Քվեն հո Գագոյի բիզնե՞սը չի, որ աչք ես դրել ու խլում Fri, 12 Jun 2026 …