Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին

Thu, 30 Apr 2026 13:46:23 +0400


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է այցելել Հայաստան՝ մասնակցելու Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հրավիրված են համայնքի բոլոր անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Ուկրաինայի նախագահը։

Գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-5-ը Երևանում և կհավաքի եվրոպական երկրների առաջնորդներին՝ քննարկելու տարածաշրջանային և համաեվրոպական կարևոր հարցեր։

«Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զինվո՞րն է մեղավոր

Զինվո՞րն է մեղավոր Fri, 31 Jul 2026 14:45:47 +0400 Տառացիորեն երեկ Հայաստանի գերագույն գլխավոր կործանիչը …