Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Որ քաղաքական ուժերի փաստաթղթերում են սխալներ գտել․ ԿԸՀ-ն 48 ժամ է տվել

Որ քաղաքական ուժերի փաստաթղթերում են սխալներ գտել․ ԿԸՀ-ն 48 ժամ է տվել

Thu, 30 Apr 2026 16:20:55 +0400


2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ 17-ը` կուսակցություն, 2-ը՝ դաշինք:

ԿԸՀ-ն ուսումնասիրել է փաստաթղթերը եւ 8 քաղաքական ուժի փաստաթղթերում սխալներ գտել։ ԿԸՀ-ն 48 ժամ է տալու կուսակցություններին` փաստաթղթերի թերությունները շտկելու համար։ Դրանից հետո նոր հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերն են գրանցվել, որոնք՝ ոչ։

Այսինքն, եթե տվյալ ուժը չհասցնի 48 ժամում թերությունները շտկել` նրա հայտը չի գրանցվի:

«Հրապարակ»-ը ներկայացնում է 8 քաղաքական ուժերին, որոնց փաստաթղթերում խնդիրներ է գտել ԿԸՀ-ն։

1.Ազգային ժողովրդական բեւեռ համահայկական կուսակցություն

2.Հայ ազգային կոնգրես կուսակցություն

3.«Հանրապետություն» կուսակցություն

4․ «Բոլորին դեմ եմ» կուսակցություն

5. «Ալյանս» կուսակցություն

6. «Դեմոկրատիա, օրենք, կարագապահություն» կուսակցություն

7. «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն

8. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ԿԸՀ-ից ասում են՝ մեզ վրա հույս չդնեք

«Հրապարակ»․ ԿԸՀ-ից ասում են՝ մեզ վրա հույս չդնեք Thu, 30 Apr 2026 09:45:42 +0400 Ընտրությունները՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով