Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Thu, 30 Apr 2026 17:10:43 +0400

Ամիօ բանկը, առանձնակի կարևորելով հաճախորդի փորձառությունը, մշտապես կիրառում է միջազգային չափորոշիչներ և գնահատման մեթոդներ, ինչպես նաև ներդնում է ներքին գործիքներ՝ փորձառության արդյունավետ և համակարգային կառավարման համար։
Այս համատեքստում բանկը չափում է գոհունակության (CSI) և լոյալության (NPS) ցուցանիշները՝ դրանք օգտագործելով առավել հաճախորդակենտրոն ռազմավարության ստեղծման համար։ Մշտապես բարելավվող ցուցանիշները վկայում են, որ Ամիօ բանկը արդեն ձևավորել է կայուն հարաբերություններ և հաճախորդների փորձառության կառավարման համակարգային մոտեցում։
Բարելավումները միտված են առավել հարմարավետ, պարզ և արդյունավետ օգտագործման փորձառություն ապահովելուն։ Այս պահին բանկի ծառայությունների մեծ մասը հասանելի է AMIO Mobile հավելվածում։
Ներբեռնեք AMIO Mobile հավելվածը այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էլ․ հասցե՝ info@amiobank.am
Հեռ․՝ +374 10 59 20 20
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր