Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավերված՝ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

Մայիսի 1-ին միջոցառումներով պայմանավերված՝ Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն

Thu, 30 Apr 2026 17:54:01 +0400


Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան:

Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք:

Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.04.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել

«Հրապարակ»․ Կարող են պացիենտի պատկերացումներն այլ լինել, եւ ես մերժեմ վիրահատել Sat, 31 Oct 2026 …