Իր բաժին քննությունը հանձնեց․․․ եթե մարդը թույլ լիներ՝ նրանից չէին վախենա

Իր բաժին քննությունը հանձնեց․․․ եթե մարդը թույլ լիներ՝ նրանից չէին վախենա

Thu, 30 Apr 2026 21:58:11 +0400


Ժող ջան, էն որ ասում են՝ մի տեղ «բարի լույս», մի տեղ «բարի երեկո»…

Երեկ վերջապես կայացավ Ուժեղ Հայաստան ի լիդեռ պարոն Samvel Karapetyan / Սամվել Կարապետյան ի երկար սպասված առաջին հարցազրույցը։

Շատ ճիշտ քայլ էր, որ ժուռնալիստներին խմբերի էին բաժանել․ եթե շատ լինեին, իրար կխանգարեին, հետո էլ ՔՊ ականները վայնասուն կբարձրացնեին կասեին՝ «տեսաք, նույնիսկ հարցազրույց չի կարողանում նորմալ տալ»։

Պարոն Կարապետյանը, կարելի է ասել, իր բաժին քննությունը հանձնեց։

Դա նրա կյանքում առաջին մամլո ասուլիսն էր, ու ակնհայտ էր՝ մարդը խոսում էր առանց թղթի, առանց շաբլոնի, առանց «քարոզչական հնարքների» ու Նիկոլի նման կռուտիտների։

Հարցերը, իհարկե, նախօրոք ոչ ոք չէր փոխանցել (զոմբլոներ պրիվետ)։

Ու նա մաքսիմալ պարզ ու հասարակ լեզվով, վարժ հայերենով պատասխանեց՝ առանց ավելորդ շոուների, առանց լայվային հիստերիայի ու առանց «հա բա նախկինները» ժանրի։

Ցավոք, իշխող փոքրիկ խմբակը վաղուց նրան ավելորդ չափով դեմոնիզացրել էր, ստերի շարան տարածել ու հանրության մոտ թյուր կարծիքներ ստեղծել։

Ու այնքան «սարսափելի» կերպար էին սարքել, որ մարդը էկրանից խոսեց՝ պարզվեց՝ շատ համեստ, սովորական մարդ էր։

Բայց հենց սա էլ նրանց ամենաշատն է խոցում։

Իշխանություններին այս անգամ շատ դժվար է լինելու ձայներ հավաքել։

Արդեն հիմա պարզ է՝ եթե չդիմեն իրենց սիրած «ստոր մեթոդներին», մեծամասնություն հավաքելն ուղղակի անհնար է լինելու։

Հասկանում են արդյոք այդ մասին փոքրիկ խմբակի շարքային անդամները թե՞ ոչ։

Իհարկե հասկանում են։

Դա պարզ երևում է նրանց լայվերից, որոնց հիմնական թիրախը վերջին օրերին հենց պարոն Սամվել Կարապետյանն է։

Այսինքն՝ մարդը դեռ ամբողջությամբ քաղաքական դաշտ չի մտել, բայց արդեն կարկառուն ՔՊ ականների սրտերում գլխավոր «վտանգն» է։

Սպասենք երկրորդ խմբի ժուռնալիստներին, որոնց մեջ կլինեն թե՛ պրոիշխանական, թե՛ ավելի անկախ դեմքեր։

Հուսամ՝ Vahe Makaryan ու «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր տիկին Armine Ohanyan ը նույնպես կլինեն այդ շարքերում։

Մեկ բան արդեն պարզ է․ եթե մարդը թույլ լիներ՝ նրանից չէին վախենա։

Իսկ եթե իշխանությունը օր ու գիշեր մեկին է թիրախավորում, ուրեմն իրենք արդեն հասկացել են՝ խաղը փոխվել է։

Լայվերով երկիր չեն պահում… լայվերով ուղղակի վախն են քողարկում։

Եվ ամենաշատն աղմկում են հենց նրանք, ովքեր արդեն ներսից գիտեն՝ վերջը մոտ է։

Եղեք միշտ բարի։

Լավ մնացեք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք

Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով