Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին

Mon, 04 May 2026 13:30:03 +0400


Թեհրանը ԱՄՆ-ին զգուշացնում է զերծ մնալ Հորմուզի նեղուցին մոտենալուց: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլահին:

«Զգուշացնում ենք, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժեր, հատկապես ԱՄՆ-ն, որոնք նպատակ ունեն մոտենալ և մտնել Հորմուզ, կենթարկվեն հարձակման զինված ուժերի կողմից»,-Աբդոլահիի խոսքերը մեջբերում է «Fars» գործակալությունը:

Նա նշել է, որ իրանցի զինվորականները վերահսկում են Հորմուզի նեղուցը, որով լցանավերի և առևտրային նավերի անցումը կարող է իրականացվել Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկա-Իրանական գործարքը ենթադրում է նաեւ Հորմուզի նեղուցի բացում․ Դոնալդ Թրամփ

Ամերիկա-Իրանական գործարքը ենթադրում է նաեւ Հորմուզի նեղուցի բացում․ Դոնալդ Թրամփ Sat, 30 May 2026 15:30:44 …