ԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին
Mon, 04 May 2026 16:00:29 +0400

ԱՄՆ-ն ազատ է արձակել Օմանի ծոցում կալանված իրանական TOUSKA կոնտեյներային նավի անձնակազմի 22 անդամներին և ուղարկել նրանց Պակիստան, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով Պակիստանի արտաքին գործերի նախարարությանը։
«Իրանական նավը քարշակով կտեղափոխվի Պակիստանի տարածքային ջրեր՝ անհրաժեշտ վերանորոգումից հետո իր տերերին վերադարձնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այս քայլը «վստահության ամրապնդման միջոց» է։
TOUSKA-ն կալանավորվել է Օմանի ծոցում անցյալ ամիս տեղի ունեցած հարձակման ժամանակ, որը Թեհրանը որակել է որպես «ծովահենության» ակտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր