Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Մոսկվան չի նույնացնում հայ ժողովրդին և Փաշինյանին

Մոսկվան չի նույնացնում հայ ժողովրդին և Փաշինյանին

Tue, 05 May 2026 13:45:52 +0400


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «երկու անուղեղ ռուսատյացներ» է անվանել։ Սա անձնական վիրավորանք չէ, այլ քաղաքական դասակարգում։ Զելենսկին վաղուց դիտվում է որպես բացահայտ հակառակորդ։ Նույն շարքում հիշատակելով Փաշինյանին՝ Մոսկվան փաստացի ազդարարում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը այլևս չի ընկալվում որպես դաշնակից։ Ռուսական քաղաքական լեզվում նման համեմատությունները պատահական չեն լինում։ Երբ հակառակորդի շարքում է հիշատակվում Նիկոլ Փաշինյանը, նշանակում է, որ Երևանի նկատմամբ ընկալումը էականորեն փոխվել է։ Սա արդեն ոչ թե դժգոհություն է, այլ վերադասավորում՝ Փաշինյանը դաշնակցից վերածվում է հակառակորդի։

Այդպիսի ձևակերպումներին սովորաբար հաջորդում են համակարգային քաղաքական քայլեր։ Մոսկվայի խոսքը՝ արտաքին լսարանից բացի, ուղղված է ներքին լսարանին՝ ազդարարելու հնարավոր ճնշումները կամ կոշտ քաղաքականությունը երկրի նկատմամբ։ Ներքին լսարանը հայ ժողովուրդն է։ Մոսկվան չի նույնացնում հայ ժողովրդին ու Փաշինյանին։ Նույնացնում է Փաշինյանին ու Զելենսկուն։ Թեպետ հռետորաբանությունը հասցեագրված է Հայաստանի իշխանություններին, այն անուղղակիորեն ուղղված է նաև հայկական հասարակությանը՝ որպես ազդակ, թե ինչ փուլում են հայտնվել հարաբերությունները։ Այս իմաստով Մոսկվան փորձում է տարբերակել իշխանության քաղաքական գիծը և հանրային տրամադրությունները։ Այլ կերպ ասած՝ համեմատությունը կատարվում է ոչ թե Հայաստանի և Ուկրաինայի միջև, այլ կոնկրետ առաջնորդների՝ Փաշինյանի և Զելենսկու։ Եվ հենց այստեղ է քաղաքական ուղերձի առանցքը․ գնահատականը տրվում է իշխանության վարած քաղաքականությանը, մինչդեռ հասարակության դիրքավորումը մնում է բաց հարց։ Այս հանգամանքն է, որ կարող է որոշիչ դառնալ առաջիկա զարգացումների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շտապեմ հիասթափեցնել, քանի որ դա հերթական ծխածակույթն է

Շտապեմ հիասթափեցնել, քանի որ դա հերթական ծխածակույթն է Tue, 05 May 2026 17:32:31 +0400 Եվրոպական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով